Չինաստանը մեղադրել է ԱՄՆ-ին`էներգիայի վերականգնվող աղբյուրների միջազգային առևտրի ոլորտում ԱՀԿ կանոնները խախտելու, դրանց ստեղծմանը խոչընդոտելու մեջ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասվում է Չինաստանի առևտրի նախարարության շրջաբերականում:
Ըստ փաստաթղթի, նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ սուբսիդավորելով և աջակցություն ցուցաբերելով ընկերություններին, որոնք զբաղված են էներգիայի նոր աղբյուրների ոլորտում, ԱՄՆ-ն խախտում է ԱՀԿ մի շարք կանոններ: Ըստ Պեկինի, ԱՄՆ կողմից նման քայլերը խոչընդոտում են այս ոլորտում միջազգային նորմալ առևտրին:






