Ընդդիմության իշխանության գալը Հայաստանոմ հնարավոր է խորհրդարանում տեղերի 50-60 տոկոսը ստանալու դեպքում: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ՀՀ «Ազգային-ժողովրդավարական միության» (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը: Նա նշել է, որ «դա հնարավոր կդառնա համաժողովրդական շարժման դեպքում»: Որպես Հայաստանում իշխանափոխության ուղի, Վ.Մանուկյանը նաեւ նշել է Սահմանադրական դատարանի կողմից նախագահական ընտրությունները անվավեր ճանաչելու վերաբերյալ հայտի ուսումնասիրությունը: Նրա խոսքերով, դատարանի բացասական որոշման դեպքում ընդդիմությունը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դրանից բացի, որպես հնարավոր սցենար Վ. Մանուկյանը անվանել է նոր Սահմանադրության ընդունումը եւ մեկ տարվա ընթացքում նոր նախագահական ընտրությունների անցկացումը: Նրա կարծիքով, Հայաստանում տեղի ունեցող գործընթացները խոչընդոտում են ներդրումների հոսքին երկիր: Ընդ որում, Վ. Մանուկյանը ընդգծել է երկրում համակարգային բարեփոխումների անցկացումը: