AM
26 Մայիս 2012 - 06:01 AMT

«Երկիր». Օրենսդիր և Գործադիր մարմինների կազմն ակնհա՞յտ է

«Երկիրը» գրում է, որ թեև հինգշաբթի օրը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ժամանակ ՀՀԿ-ն այդպես էլ չկողմնորոշվեց երկրի Գործադիր և Օրենսդիր մարմինների կազմերի ընտրության հարցում, բայց դրանք արդեն ակնհայտ են բոլորին:

«Եվ այսպես` Աժ նախագահ է դառնալու Հովիկ Աբրահամյանը, Աժ ՀՀԿ-ական փոխնախագահ` ՍամվելՆիկոյանը, փոխնախագահի մյուս աթոռը հնարավոր է զբաղեցնի կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ի փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: Նրա նշանակման դեպքում ՕԵԿ խմբակցությունը կղեկավարի Մհեր Շահգելդյանը: Վարչապետի պաշտոնը մնալու է «անփոխարինելի» Տիգրան Սարգսյանին: ԲՀԿ-ի 4 նախարարական պորտֆելներից մեկը (չի բացառվում նաև երկուսը), ըստ մեր տեղեկությունների, ՀՀԿ-ն կտա ՕԵԿ-ին: Բայց ոչ այնքան ՕԵԿ-ին, որքան ՀՀԿ-ի մտերիմներ Դավիթ Կարապետյանին և Նելսոն Զուլոյանին: Ամենայն հավանականությամբ, ՕԵԿ-ին կտան սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Կապի և տրանսպորտի նախարարությունը ՀՀԿ-ն ՕԵԿ-ից, այդուհանդերձ, կվերցնի»,- գրում է պարբերականը: