AM
24 March 2003 - 14:24 AMT

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇ» ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՍԵԼ Է ԵՄ ԶԵԿՈՒՑՈՂԸ

Թուրքիայի գծով Եվրախորհրդարանի զեկուցող, հոլանդացի խորհրդարանական Արիե Օսթլանդերը պահանջել է, որպեսզի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկմանն ու քվեարկությանը ներկայացվելիք զեկույցում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար «գլխավոր քաղաքական չափանիշ» համարվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով թուրքական «Սթար» թերթը, Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովին մասնակցող Թուրքիայի նորանշանակ փոխվարչապետ եւ արտգործնախարար Աբդուլահ Գյուլը որակել է վերը նշված դիրքորոշումը որպես «կողմնակալ եւ ոչ օբյեկտիվ» մոտեցում իր երկրի նկատմամբ: