AM
26 Մայիս 2012 - 12:35 AMT

Կոտրվել է հայկական էլեկտրոնային փոստերի նոր խմբաքանակ

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը իր բլոգում գրել է, որ ադրբեջանցիները և ռուսները (ենթադրաբար` ռուսալեզու հաքերները) կոտրել են էլեկտրոնային փոստերի հերթական խմբաքանակը. «Գաղտնաբառերը ես ջնջել եմ, բայց դրանք բաց դրված են ցանցում։ Տեսեք` եթե ծանոթ, բարեկամ կա, զգուշացրեք»,- գրված է բլոգում։

Տեղեկատվական անվտանգության մասնագետը գրել է, որ էլեկտրոնային փոստերի կոտրման հիմնական պատճառներն են հեշտ գաղտնաբառերը, օրինակ` -mama, koko, ինչպես նաև տարբեր տեղեր օգտագործվող գաղտնաբառերի կրկնությունը. «Մի տեղ ջարդել են, ուր գրանցված է եղել մարդը, գտել են գաղտնաբառը ու փորձել էլեկտրոնային փոստի վրա։ Մի օգտագործեք նույն գաղտնաբառերը հազար ու մի տեղ»։

Բլոգերը նշում է, թե մեծ կասկած կա, որ կոտրվել է araratyan-tem.am կայքը, և այնտեղից են տարել գաղտնաբառերի մի մասը։

Էլեկտրոնային փոստերի ցանկը կարող եք դիտել` հետևելով հղմանը: