AM
22 March 2003 - 15:40 AMT

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ԻՐԱՔ

«Ոչ մեծ» քանակության թուրք զինծառայողներ տեղափոխվել են Հյուսիսային Իրաքի տարածքում` Թուրքիայի եւ Իրաքի միջեւ սահմանագծում ոստիկանական գործողություններ իրականացնելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այսօր հայտնել է լրագրողներին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջեֆֆրի Հունը: Նրա խոսքերով` «դա սահմանափակ քանակություն է, եւ մենք այդ հարցը հսկելու ենք»: Ինչպես նախօրեին տեղեկացրել են բրիտանական ԶԼՄ-ները, Իրաքի Քրդստանում դիտարկում են թուրքական զորքերի ցանկացած մուտք Հյուսիսային Իրաք, որպես իրական սպառնալիք էլի մեկ հակամարտության առաջացման` Իրաքի հետ սկսած պատերազմի շրջանակներում: Ինչպես հայտարարել է Իրաքի Քրդստանի ղեկավարության պաշտոնական ներկայացուցիչը, իրենք ակնկալում են միայն ԱՄՆ օգնությանը: Սակայն նման օգնության բացակայության դեպքում, իրենց շահերի պաշտպանման համար կապավինեն քուրդ զինվորներին: