Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Ինչպես հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը, ՀՀ վարչապետը Թուրքմենստանի նախագահի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Թուրքմենստանի Հանրապետության մայրաքաղաք Աշխաբադում` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Մայիսի 30-ին տեղի կունենան ԱՊՀ կառավարությունների ղեկավարների ընդլայնված և նեղ կազմերով հանդիպումներ:
Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկա¬վար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և պաշտոնատար այլ անձինք։






