Նավթի համաշխարհային գները նվազում են` սպասելով ԱՄՆ պաշարների մասին շաբաթական վիճակագրական տվյալներին, որոնք կարող են ցույց տալ դրանց առավելագույն աճը` սկսած 1990թ: Ինչպես հաղորդում Է ՌԻԱ Նովոստին, դրա մասին վկայում են աճուրդի տվյալները:
Վերլուծաբանները կանխատեսում են, որ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հինգշաբթի կհաղորդի, որ նախորդ շաբաթ ԱՄՆ պաշարներն ավելացել են` 800 հազար բարելից հասնելով 383.3 մլն բարրելի:






