AM
30 Մայիս 2012 - 08:55 AMT

ԵՄ հետ ազատ առևտրի պայմանագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը տեղի կունենա Բրյուսելում հունիսի 19-20-ը

ԵՄ հետ ազատ առևտրի պայմանագրին շուրջ բանակցությունների առաջին փուլը տեղի կունենա Բրյուսելում հունիսի 19-20-ը, լրագրողներին է ասել մայիսի 30-ին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը Երևանում ընթացող ՀՀ-ԵՄ առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի տասնմեկերորդ նիստի ժամանակ: «Այս պահի դրությամբ ճշտվում են առաջիկա հանդիպման օրակարգն ու այլ մանրամասներ»,-ասել է նա:

Փոխնախարարը հիշեցրել է, որ ընթացիկ տարվա մայիսին Բրյուսելում տեղի ունեցավ բանակցությունների մեկնարկային «զրոյական» փուլը:

Ինչպես հայտնել է Գարեգին Մելքոնյանը, նիստի շրջանակներում կամփոփվեն արդեն կատարված աշխատանքի արդյունքները ու կնախանշվեն հետագա համագործակցության ուղիները: Նա նշել է, որ նիստը աչքի է ընկնում նրանով, որ դա բովանդակայան նախապատրաստում կլինի ԵՄ հետ Հայաստանի բանակցությունների մեկնարկին և 11-րդ նիստի օրակարգի հարցերն անմիջական կապ ունեն ազատ առևտրի մասին համապարփակ գործընթացի հետ: