Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ուժեղացված միջոցներ է ձեռնարկում Իրաքից փախստականների հնարավոր հոսքի կապակցությամբ: Ինչպես տեղեկացրել է Ադրբեջանի Սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Գուլիեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, սահմանի որոշակի ուղղություններով ներգրավվում են սահմանապահների անձնական կազմի եւ տեխնիկական միջոցների լրացուցիչ ուժեր: Գուլիեւի կարծիքով, իրաքցի փախստականները կփորձեն Ադրբեջան մտնել Իրանի տարածքով, եթե այդ երկրի սահմանապահները անհրաժեշտ միջոցներ չձեռնարկեն իրանա-իրաքյան սահմանում: