Մայիսի 30-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,5 մլն դրամի արտարժույթի առք և վաճառք՝ 405,64 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405,50 դրամ:
Ընդ որում, մայիսի 30-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 406,13 դրամ, մայիսի 29-ի համեմատ նվազելով 0,62 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 505,47 դրամ է` նվազելով 4,31 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 12,48 դրամ՝ նվազելով 0,16 կետով, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը:–ԿԱ_-






