Ռադիոակտիվ արտանետումերը, որոնք կարող են առաջանալ Իրաքում պատերազմական գործողությունների արդյունքում, օդային հոսանքների հետ կարող է հասնեն Հայաստան: Նման անհանգստություն է հայտնել ՀՀ Հիդրոօդերեւութաբանության եւ շրջակա միջավայրի մոնիտորինգի գործակալության ղեկավար Գենադի Կոջոյանը: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, նա նշել է, որ Իրաքում պատերազմական գործողությունների առաջին իսկ օրերից հայ օդերեւութաբանները դիմել են ԱՊՀ երկրների հետազոտական ինստիտուտներին` անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար ռազմական գործողությունների գոտում տարածվող գազային արտանետվածքների մասին: