AM
1 Հունիս 2012 - 15:05 AMT

ՀՀ Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

Մայիսի 29-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 70,624,036 ԱՄՆ դոլար 405.38 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 90,804,920 ԱՄՆ դոլար 406.99 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 17,150,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 406.38 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Մայիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 30.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 41.7 մլն ԱՄՆ դոլար: