AM
21 March 2003 - 17:30 AMT

ԷԴՈՒԱՐԴ ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՎՐԱՑԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ

Վրաց-աբխազական հակամարտության գոտում անկայուն իրադրության պատճառով Էդուարդ Շեւարդնաձեն մտադիր չէ վրացի երկաթուղայիններին ներգրավել Սոչի-Թբիլիսի երկաթուղու աբխազական հատվածի վերականգնմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Վրաստանի նախագահը պարզաբանել է, որ հակամարտության գոտում գործում են ավազակային խմբավորումներ եւ այդ պատճառով վտանգավոր է այնտեղ ուղարկել երկաթուղայիններին: Նա նշել է, որ դրանով կզբաղվեն այլ կառույցներ` ըստ որում չճշտելով, թե ինչպիսի: Էդուարդ Շ-արդնաձեն հիշեցրել է, որ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել այն մասին, որ Աբխազիայում երկաթուղային հաղորդակցության վերականգնումը կընթանա վրաց փախստականների Աբխազիա վերադարձին զուգընթաց: