AM
4 Հունիս 2012 - 08:15 AMT

Ջորջ Սորոս. Եվրոպան ընդամենը 3 ամիս ժամանակ ունի` միասնական արժույթը փրկելու համար

Ջորջ Սորոսը կարծում է, որ Եվրոպան ընդամենը 3 ամիս ժամանակ ունի` միասնական արժույթը փրկելու համար: Այս մասին հայտարարել է աշխարհի ամենահարուստ և ազդեցիկ մարդկանցից մեկը` իտալական Տրենո քաղաքում կայացած տնտեսության փառատոնի ընթացքում, հաղորդում է Lenta.ru-ն` հղելով MarketWatch-ին:

Սորոսը կանխատեսում է, որ Գերմանիայի տնտեսությունը կթուլանա աշնանը և «Անգելա Մերկելի համար դժվար կլինի գերմանացիներին համոզել իրենց վրա եվրապարտականություններ վերցնել»:

«Եվրոյի գոյատևման հավանականությունը բարձր է, քանի որ միասնական արժույթի կործանումը բացասաբար կանդրադառնա ոչ միայն եվրագոտու ծայրամասային երկրների վրա, այլ նաև հենց Գերմանիայի»,-ասել է նա: Ուստի, կարծում է Սորոսը, ԳՖՀ իշխանությունները կանեն ամեն հնարավոր բան` եվրոն պահպանելու համար, սակայն դրանից ոչ ավելին: