AM
4 Հունիս 2012 - 06:52 AMT

Հիլարի Քլինթոն. ԱՄՆ –ին անհրաժեշտ է տնտեսական առումով ուժեղ և առավելագույնս աշխատող Եվրոպա

«ԱՄՆ –ին անհրաժեշտ է տնտեսական առումով ուժեղ և առավելագույնս աշխատող Եվրոպա»: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` Սթոքհոլմում կայացած կոնֆերանսում:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Հիլարի Քլինթոնը համոզված է, որ իրերի նման դասավորությունը, թույլ կտա ԱՄՆ-ին վերջնականապես դուրս գալ ճգնաժամից և վերականգնել սեփական տնտեսությունը:

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ շարունակում է ամեն կերպ օգնություն ցուցաբերել եվրոպացի գործընկերներին, նախ և առաջ` եվրագոտում 17 անդամ-պետություններին: Այդ օգնությունն ուղղված է եվրոպացի արտադրողների` շուկաներում մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև այլ խնդիրների լուծմանը: