Հայաստանի և Չեխիայի առևտրաարդյունաբերական պալատների առաջնահերթությունը առևտրային խորհրդի ստեղծումն է երկկողմ առևտրա-տնտեսական հարաբերությունների ակտիվացման նպատակով: Այդ մասին իր հայ պաշտոնակցի հետ համատեղ մամլո ասուլիսում հունիսի 4-ին հայտարարել է Չեխիայի ԱԱՊ նախագահ Պետր Կուզելին: «Մենք պատրաստ ենք հայ գործարարներին առաջարկել բոլոր պայմանները Չեխիայում առևտուր անելու համար»,-հայտարարել է նա:
Այդ կապակցությամբ Պետեր Կուզելին հայտնել է, որ Չեխիայի կառավարությունը 2011թ. ավարտին ընդունել է մինչ 2020թ. արտահանման խթանման ռազմավարություն ԱԱՊ նախագծի հիման վրա: «Այդ փաստաթուղթն աջակցում է այն չեխ ձեռներեցներին, որոնք մտադիր են զարգացնել իրենց արտադրությունն արտերկրում»,-պարզաբանել է նա:
Միաժամանակ Չեխիայի ԱԱՊ ղեկավարը հավելել է, որ չեխ ձեռներեցները շահագրգռված են ներդրումների հարցում ոչ միայն ազատ առևտրի գոտիներում, որոնք շուտով կգործեն Հայաստանում, հեռանկարային են նաև այն ոլորտները, որտեղ Չեխիան ունի զգալի փորձ՝ էներգետիկա, սննդարդյունաբերություն, մասնավորապես, գարեջրի արտադրություն, մեքենաշինություն, որտեղ 2011թ. Չեխիայում արտադրվել է շուրջ 1 մլն ավտոմեքենա:






