Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օրերս Երևանում արձանագրվել են դեպքեր, երբ ինչ-որ քաղաքացիներ, ներկայանալով որպես համապատասխան տարածքները սպասարկող հարկային տեսուչներ, փորձել են տնտեսվարող սուբյեկտներից գումար շորթել:
«Կոմիտեն հայտնում է, որ քայլեր են իրականացվում վերոհիշյալ քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն խնդրում է բոլոր հարկ վճարողներին նմանատիպ դեպքերում անմիջապես ահազանգել իրենց սպասարկող հարկային տեսչություն կամ 060 544 611, 060 544 866, 060 54 44 44 հեռախոսահամարներով:






