AM
4 Հունիս 2012 - 14:04 AMT

ՀՀ ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետգները նվազել են

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից հունիսի 4-ից 10-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն` ոսկու գնման գինն այս շաբաթ կկազմի 18845.84 (-41.03), բացթողնման գինը` 20484.61 (-44.6) դրամ, արծաթի գնման գինը` 336.46 (-1.77), բացթողնման գինը` 365.72 (-1.92), պլատինի գնման գինը` 17058.83 (-260.37), բացթողնման գինը` 18542.21 (-283.01), իսկ պալադիումի գնման գինը կկազմի 7260.19 (+1.77), բացթողնման գինը` 7891.51 (+1.92) դրամ: