Երկուշաբթի օրը ԱՄՆ ֆոնդային բորսաներում առքուվաճառքի ժամանակ հիմնական ինդեքսների աճ է գրանցվել, հաղորդում են ԶԼՄ-ները:
Այդպես, Dow Jones ինդեքսն աճել է 0,13%-ով` հասնելով 12 134,27 կետի: S&P 500-ի ինդեքսը աճել է 0,25%-ով` մինչև 1 281,26 կետ, Nasdaq ինդեքսն ավելացել է 0,61%-ով` կազմելով 2 764,15 կետ:
Միևնույն ժամանակ ներդրողները մտահոգություն են հայտնում համաշխարհային շուկայի տատանումների և Եվրոպայում պարտքային ճգնաժամի կապակցությամբ` բաժնետոմսերից և հումքից միջոցները տեղափոխելով ավելի հուսալի պետական պարտատոմսեր:
«Շուկան շատ նյարդային է, և նման իրադրությունը կպահպանվի: Դա Եվրոպայի և ԱՄՆ-ում մայիսի տվյալներով զբաղվածության մասին տվյալների հետ կապված վախ է»,- ասել է Rockwell Global Capital-ի ավագ տնտեսագետ Պիտեր Կարդիլյոն, հաղորդում է Ռոսբալտը:






