AM
5 Հունիս 2012 - 07:15 AMT

ՎԵ-ն և ՀԿԵ-ն պատրաստվում են ավելացնել կոնտեյներային բեռնափոխադրումների ծավալները

Վրաստանի երկաթուղու նախաձեռնությամբ հունիսի 2-ին Երևանում կայացավ Վրացական և Հարավկովկասյան երկաթուղու ներկայացուցիչների հանդիպումը: «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մարատ Խակովն ընդունեց վրացական պատվիրակությանը` ՎԵ գլխավոր տնօրեն Իրակլի Էզուգբայայի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին կոնտեյներային և կոնտեյներային-սառնարանյին բեռնափոխադրումների հետ կապված հարցեր: Վրացական կողմը պատրաստակամություն հայտնեց պահպանել ներկայիս կոնտեյներային և կոնտեյներային-սառնարանային բեռնափոխադրումների ծավալները, ինչպես նաև մեծացնել դրանք:

Հանդիպումը շարունակվեց ՀԿԵ գործընկերներ «Մետեքսիմ», «Տրանսալիանս», «Ապավեն» ընկերությունների ներկայացուցիչների հետ ոչ ֆորմալ մթնոլորտում:

Կողմերը պայմանավորվեցին պատասխան այց կատարել Վրաստան: