AM
5 Հունիս 2012 - 09:09 AMT

ՕՊԵԿ նավթային «զամբյուղի» գինը սահմանվել է 1 բարելի դիմաց 96 դոլարից ցածր

ՕՊԵԿ նավթային «զամբյուղի» գինը նվազել է 2 տոկոսով և 16 ամսվա ընթացքում առաջին անգամ սահմանվել 1 բարելի դիմաց 96 դոլարից ցածր: Ինչպես հաղորդել է միջազգային նավթային կարտելի քարտուղարությունը, ՕՊԵԿ նավթային «զամբյուղը» 2012թ. հունիսի 4 հաշվետու ամսաթվին նախորդ առևտրային օրվա համեմատ էժանացել է 1 դոլար 96 ցենտով, իսկ գինը պաշտոնապես կազմել է 95,48 դոլլ/բարր.: Դա զամբյուղի ամենացածր ցուցանիշն է 2011թ. հունվարի 31-ից հետո: