AM
5 Հունիս 2012 - 12:26 AMT

Հունիսի 5-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 411,03 դրամ

Հունիսի 5-ին "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ" ԲԲԸ-ում կայացել է 1,650,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 411.03 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413 դրամ:

Ընդ որում, հունիսի 5-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 408,34 դրամ`հունիսի 4-ի համեմատ ավելանալով 1,25կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 507,65 դրամ` ավելանալով 1,60 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0,25 կետով` կազմելով 12,27 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: