AM
5 Հունիս 2012 - 16:02 AMT

Ստամբուլում մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համագումարը` «թուրքական Դավոսը»

Ստամբուլում մեկնարկել է Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Եվրասիայի վերաբերյալ Համաշխարհային տնտեսական համագումարը, որին մասնակցել են ավելի քան 1000 գործարարներ, քաղաքական և հասարակական գործիչներ 70 երկրներից:

Համագումարին քննարկում են զբաղվածության, տեխնոլոգիական և սոցիալական փոփոխություններ, աշխարհաքաղաքական իրավիճակը «արաբական գարունից» հետո, Սիրիայի և եվրագոտու ապագան, Թուրքիայի դերը տարածաշրջանում:

«Եվրոպա և Միջին Ասիա» ուղղության ղեկավար Ստեֆան Կիննոկը համագումարին հայտարարել է, որ եվրագոտու ճգնաժամն ընդլայնել է իր սահմանները և այսօրվա դրությամբ համաշխարհային տնտեսության ամենամեծ սպառնալիքն է:

Ստմաբուլում Համաշխարհային տնտեսական համագումարը կտևի 3 օր և կավարտվի հունիսի 6-ին: Սա Թուրքիայի` «սեփական Դավոսի» անցկացման հերթական փորձն է: