AM
21 March 2003 - 14:30 AMT

ՄԻ ՇԱՐՔ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Այսօր Երեւանի 7 ընտրատեղամասերում սկսվել են Հայաստանում նախագահական ընտրությունների առաջին փուլի քվեարկության արդյունքները: Համաձայն ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման, դիտորդների, թեկնածուների վստահված անձանց եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներկայությամբ մոտակա երեք օրում պետք է բացվեն եւ վերահաշվվեն հանրապետության մայրաքաղաքի եւ շրջանների ավելի քան 15 ընտրատեղամասերի ընտրաթերթիկները, որոնց անվավեր լինելու մասին Սահմանադրական դատարանին ներկայացված դիմումում հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը: Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանում լսվում է Ա. Գեղամյանի ներկայացրած հայցը` փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները անվավեր ճանաչելու առնչությամբ: Ստուգումների արդյունքները պետք է ներկայացվեն ՍԴ մինչեւ մարտի 24-ը: