«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է Արարատ և Արթիկ քաղաքներում, ինչպես նաև Արթիկի շրջանի Հառիճ, Անուշավան, Գետափ, Սարալանջ և Նահապետավան գյուղերում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին:
Ընկերության լրատվական բաժնի հաղորդմամբ, Արարատ քաղաքի թվայնացման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ, իսկ Արթիկ քաղաքի և մոտակա գյուղերինը` օգոստոսի սկզբին, ինչը թույլ կտա վերոհիշյալ բնակավայրերի բնակիչներին ապահովել թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններով:
2012 թվականի մայիս ամսվա դրությամբ թվային կայաններին միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 83 տոկոսը։