AM
9 June 2012 - 08:42 AMT

Apple-ն առաջարկել է իր արտադրանքի երկրպագուներին հարգել Սթիվ Ջոբսի հիշատակը

Apple ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում կայանալիք ամենամյայ Մշակողների համաշխարհային խորհրդաժողովի շեմին առաջարկել է իր արտադրանքի երկրպագուներին հարգել ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի հիշտակաը՝ կրելով փակ վզով սև վերնաշապիկ:

Ընկերությունում նշել են, որ համերաշխություն հայտնելու համար բավական կլինի կրել փակ վզով սև վերնաշապիկ կամ երկարաթև սև վերնաշապիկ ընդամենը մեկ օր, հունիսի 11-15 ընկած ժամանակահատվածում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: