AM
9 Հունիս 2012 - 11:28 AMT

Twitter-ը համալրել է տեղեկությունները օգտատերերի ու հեշթեգերի մասին

Twitter միկրոբլոգերի ծառայությունը որոշել է համալրել տեղեկությունները օգտատերերի ու հեշթեգերի մասին, որոնք հիշատակվում են ծառայության օգտատերերի հաղորդագրություններում, որոնք զետեղվում են Facebook սոցցանցում, հայտնել են Twitter-ի ներկայացուցիչները ծառայության կայքում:

«Մենք շտկել ենք որոշ խնդիրներ և հավելել ենք որոշ նոր գործառույթներ»,-ասվում է Twitter-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Այժմ Facebook-ում երևացող հաղորդագրություններում եթե հիշատակվում է միկրոբլոգերի ծառայության օգտատերերի անունը, արտացոլվում է նաև տեղեկատվությունը նրա մասին, նրա պրոֆիլի լուսանկարը և հղումը Twitter-ի նրա էջին: