AM
13 Հունիս 2012 - 06:29 AMT

«Երկիր». ԲՀԿ–ական մարզպետներին փոխարինելու են ՀՀԿ–ականՌաֆիկ Գրիգորյանն ու Հարություն Սարգսյանը

«Երկիր» թերթը գրում է, որ իրենց տեղեկություններով, որոշ մարզպետների պաշտոնանկ անելու մասին մտադրությունը «վերևներում» փոխվել է։

«Մեր աղբյուրները պնդում են, որ ՀՀԿ–ական բոլոր մարզպետները շարունակելու են պաշտոնավարել. հանրապետության նախագահը երկար մտածելուց, ծանրութեթև անելուց և որոշ խորհուրդներ լսելուց հետո որոշել է նախագահական ընտրություններին գնալ մարզպետների նույն կազմով։ Ինչպես ասում են` փորձած թանն անփորձ մածունից լավ է։ Հիմա արդեն ՀՀԿ–ական մարզպետները կարող են հանգիստ շունչ քաշել, բայց նրանք միաժամանակ հասկանում են, որ նախագահական ընտրությունները ճակատագրական են լինելու շատերի համար։

Խորհրդարանական ընտրությունները ձախողած հանրապետական մարզպետներին տրվել է երկրորդ հնարավորությունը, որը կորցնելու իրավունք, սակայն նրանք այլևս չունեն։

Հստակեցվել են նաւե ԲՀԿ–ական երկու մարզպետներին փոխարինողների անունները։ Ըստ մեր աղբյուրների` Գեղարքունիքի մազպետ նշանակվելու է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Գրիգորյանը, իսկ Վայոց ձորի մարզպետ` Վայքի ՀՀԿ–ական քաղաքապետ Հարություն Սարգսյանը»,–գրում է թերթը։