AM
14 June 2012 - 07:11 AMT

Ադրբեջանցի հակերները կոտրել են մանկավարժական համալսարանի կայքը

Ադրբեջանական հակերները կոտրել են Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի armspu.am պաշտոնական կայքէջը։ Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

Ադրբեջանցի և թուրք հակերները երեկ կոտրել էին Beeline.am, Armenpress.am և Blognews.am կայքերը, որոնք ավելի ուշ հնարավոր եղավ վերականգնել։