AM
14 Հունիս 2012 - 08:12 AMT

Էդգար Հովհաննիսյան. Բաքուն իր ագրեսիվ պահվածքով ցանկանում է ստիպել Արևմուտքին «աչք փակել» երկրում տիրող իրավիճակի վրա

Փորձագետ Էդգար Հովհաննիսյանը մեկնաբանել է շփման գծում ադրբեջանական ուժերի վերջին դիվերսիաները, ընդգծելով, որ նրանց հիմնական նպատակն է Արևմուտքից զիջումներ կորզելը:

«Ադրբեջանը փորձում է ավելի թանկ ծախվել, զիջումների հասնել, ստիպել «աչք փակել» մարդու իրավունքների խախտման, ժողովրդավարության հետ կապված իրավիճակի, իշխանության ժառանգական փոխանցման վրա»,-հայտարարել է նա:

Հովհաննիսյանի խոսքով, Իլհամ Ալիևիև և նրա կնոջ գլխավորությամբ Ադրբեջանի քաղաքական էլիտայի նպատակն է իշխանությունը հետագայում իր որդուն`Հեյդար Ալիևին, փոխանցելը:

Այս առնչությամբ փորձագետը ցավով նկատել է, որ իր նավթային հետաքրքրությունենրի համար Արևմուտքը «աչք է փակում» Ադրբեջանի գործողությունների վրա: