AM
14 Հունիս 2012 - 08:25 AMT

Եթե հաջողվի Փարիզում ԱԳ նախարարների հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք երել, Բաքուն կվիժեցնի այն

Ադրբեջանը թույլ չի տա ստեղծել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, ինչի կոչ է անում միջազգային հանրությունը: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է փորձագետ Էդգար Հովհաննիսյանը:

Ըստ նրա, եթե անգամ հաջողվի Փարիզում երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը պայմանավորվածություններ ձեռք բերել, Ադրբեջանը դրանք կվիժեցնի: Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման վտանգին, ապա Հովհաննիսյանը ընդգծել է, որ պատերազմը դեռևս չի ավարտվել: «Հարցը նրանում է, արդյոք ակտիվ կլինեն ռազմական գործողությունները»,-նկատել է նա: Այս առնչությամբ Հովհաննիսյանը հիշեցրել է գերմանացի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի խոսքերը. «մի պատմեք ինձ հակառակորդի ցանկության մասին, պատմեք ինձ նրա հնարավորությունների մասին»:

Փորձագետը ընդգծել է, որ Ադրբեջանը հիմա իրական հնարավորություններ չունի պատերազմ սկսելու, և, բացի այդ, պատերազմին դեմ է հանդես գալիս միջազգային հանրությունը:

Հովհաննիսյանը հեգնանքով նկատել է, որ պատերազմ սկսել ցանկացողը անում է դա, այլ ոչ թե միայն ցանկություն է հայտնում: Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը պետք է ավելի ակտիվ լինի և բացի Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության վրա միջազգային հանրության աչքերը: