AM
14 June 2012 - 10:12 AMT

Արտաշես Գեղամյանի կուսակցության կայքը ադրբեջանցի հակերները կոտրել են

Ադրբեջանցի հակերները կոտրել են «Ազգային Միաբանություն կուսակցության» պաշտոնական կայքէջը` amiab.am–ը։

Այս մասին հաղորդում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։ Կայքը, սակայն ներկա պահին բացվում է եւ այնտեղ տեղադրված ինֆորմացիան հասանելի է։

Այս գիշեր ադրբեջանցի հակերները կոտրել էին նաեւ մանկավարժական համալսարանի կայքէջը` armspu.am–ը եւ սպառնալիքներով նամակ թողել, որ հաջորդը լինելու են լրատվական կայքերը։