AM
14 Հունիս 2012 - 12:27 AMT

Հակոբ Բաղդասարյան. Հայաստանի անշարժ գույքի շուկայում կայուն ծանր իրավիճակ է պահպանվում

Հայաստանի անշարժ գույքի շուկայում պահանջարկի անկում է դիտվում, սակայն դա էական ազդեցություն չի ունենում գների վրա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է «Ակցեռն» անշարժ գույքի կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը: Նրա խոսքով` գների տատանումները նվազագույնն են` 0,5-1%:

Բաղդասարյանը նշել է, որ անշարժ գույքի գների չնվազելը պայմանավորված է ինչպես շինարարության ծավալների չմեծանալով, այդ թվում շինանյութի և աշխատուժի գները մնացել են նույնը, իսկ որոշ շինանյութեր անգամ թանկացել են, այնպես էլ սպառողական գների ընդհանուր աճով: «Հայաստանի անշարժ գույքի շուկայում կայուն ծանր իրավիճակ է պահպանվում»,- ամփոփել է Բաղդասարյանը:

Նա հաղորդել է նաև, որ չկա Սիրիայի և Իրանի քաղաքացիների կողմից Հայաստանում անշարժ գույքի գնման ծավալների խիստ ավելացում, թեև նշել է, որ նրանք Հայաստանում անշարժ գույքի գնումներով երկրորդն են Ռուսաստանից հետո: