AM
15 June 2012 - 14:15 AMT

Չինաստանում Apple-ի պատվերները կատարող ընկերության աշխատակիցն ինքնասպան է եղել ֆինանսական խնդիրների պատճառով

Apple կորպորացիայի պատվերները կատարող Foxconn ընկերության երիտասարդ չինացի աշխատակիցն ինքնասպան է եղել՝ դուրս նետվելով սեփական բնակարանի պատուհանից, հայտնում է «Ռոսբալտ» գործակալությունը:

Հատկանշական է, որ այս դեպքն առաջինն է այն բանից հետո, երբ Foxconn ղեկավարությունը պաշտոնապես հայտարարեց աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու մասին: Մասնավորապես, աշխատակիցների աշխատավարձն աճեց 25 տոկոսով, իսկ աշխատանքային օրը կրճատվեց, բարելավվեց նաև անվտանգությունն արտադրությունում:

Ընդ որում, աշխատանքի տեմպը պահպանելու համար Foxconn-ը ստիպված եղավ մի քանի հազար նոր աշխատակից ընդունել: