AM
19 Հունիս 2012 - 05:59 AMT

«Հրապարակ». Նախագահը հորդորել է նոր նախարարներին կադրային ջարդ չիրականացնել

«Հրապարակ»-ը գրում է, որ ուրբաթ օրը նախագահական կանչված նոր նախարարների համար Սերժ Սարգսյանը որոշակի սահմաններ է գծել, որտեղից այն կողմ նախարարը չպետք է անցնի: Առաջինը` «կողքերը չնայել», «աչքը որևէ բանի վրա չգցել»: Երկրորդը` կադրային ջարդ չիրականացնել, ցանկացած փոփոխություն խիստ պատճառաբանված պետք է լինի, ցանկալի է` փոփոխություններ ընդհանրապես չանել,- հորդորել է Սերժ Սարգսյանը:

«Եթե հաշվի առնենք, որ նոր նախարարները բոլորն էլ նշանակվել են ԲՀԿ-ի վայր դրած պորտֆելների «շրջանակում», ապա այդ նախարարություններում աշխատող ԲՀԿ-ականները կարող են հանգիստ շունչ քաշել, որովհետև «կադրային ջարդ» չիրականացնելու կառուցողական հրահանգն առաջին հերթին վերաբերել է հենց նրանց»,-գրում է թերթը: