AM
19 Հունիս 2012 - 07:37 AMT

ԱՄՀ-ն իր պահուստային հիմնադրամը կհամալրի 456 մլրդ դոլարով

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) իր պահուստային հիմնադրամը կհամալրի 456 մլրդ դոլարով: Այդ մասին ասվում է ԱՄՀ կարգադրիչ-տնօրեն Քրիստին Լագարդի այսօր տարածած հայտարարության մեջ:

Խոշորագույն ներդրումները կանեն Ճապոնիան՝ 60 մլրդ դոլար, Գերմանիան՝ 54,7 մլրդ դոլար, Չինաստանը՝ 43 մլրդ դոլար, Ֆրանսիան՝ 41,4 մլրդ դոլար: Ինչպես ասվել է ավելի վաղ, Ռուսաստանը հայտարարել է հիմնադրամին 10 մլրդ դոլար հատկացնելու մասին