AM
19 Հունիս 2012 - 06:24 AMT

«Երկիր». Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը նախարարի պորտֆելը գնել է աճուրդով

«Երկիր»-ը գրում է, որ երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը համապատասխան նախարարությունների աշխատակազմերին ներկայացրել է նորանշանակ նախարարներին, այդ թվում` քաղաքաշինության ՕԵԿ-ական նախարար Սամվել Թադևոսյանին: Վերջինս էլ խոստացել է աշխատել ավելի արդյունավետ և թափանցիկ: Մինչ Թադևոսյանը կդրսևորի «թափանցիկություն» իր աշխատանքում, թերթը նրա նշանակման մասին մի քանի ուշագրավ մանրամասներ է պարզել:

Հայտնի է, որ մամուլը քաղաքաշինության նախարարի պաշտոնում մի քանի ՕԵԿ-ականի անուն էր շրջանառում: ՕԵԿ-ի թերթի ադբյուները հայտնել են, որ բոլոր այդ մարդիկ, իրոք, եղել են նախարարի պոտենցիալ թեկնածուներ, իսկ Սամվել Թադևոսյանի բախտն է բերել, որովհետև, մեղմ ասած, նա այդ պաշտոնին հասել է աճուրդի միջոցով: Ըստ թերթի աղբյուրների` նախարարի աթոռի համար հենց Թադևոսյանն է համաձայնել վճարել այն գումարը, որը պահանջել է կուսակցության նախագահը, մյուս թեկնածուների գումարը մի քանի հարյուր հազարով չի բավականացրել: