AM
19 Հունիս 2012 - 13:01 AMT

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի TechDays միջոցառումը

Հունիսի 20-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Մայքրոսոֆթ Հայաստան ընկերության կողմից կազմակերպվող «ԹեքԴեյզ» (TechDays) միջոցառումը։

Միջոցառումը նախատեսված է ՀՀ ՏՏ հասարակության ներկայացուցիչների համար, հիմնականում ծրագրավորողների, և անցկացվելու է սեմինար-թրեյնինգի տեսքով։

Սեմինարի գլխավոր խոսնակներն են պրն. Կարլ Դավիս Բարեն (DPE Technical Lead, Central and Eastern Europe, Multi Country)՝ Մայքրոսոֆթի ռեգիոնալ տեխնիկական գծով ղեկավարը, և պրն. Դամյէն Կառոն (IT Pro Evangelist, France)՝ Մայքրոսոֆթ Ֆրանսիայի տեխնիկական գծով ղեկավարը։ Ներկայացման հիմնականա թեմաներն են՝ Windows 8 օպերացիոն համակարգը, Microsoft Cloud Services – ամպային ծառայությունները և SQL Server 2012-ը ։

Միջոցառման ընթացքում ՀՀ ՏՏ մասնագետները հնարավորություն կունենան վարել ակտիվ քննարկում և տալ իրենց հուզող բոլոր հարցերը համաշխարհային ՏՏ ոլորտում տեղի ունեղոց փոփոխությունների և արդիական տենդենցների մասին։

Հունիսի 21-ին, սույն թեմաների վերաբեյալ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կազմակերպվելու են պրակտիկ աշխատանքներ։