AM
19 Հունիս 2012 - 15:15 AMT

Տնտեսական ակտիվությունն ու սպառողների վստահությունը երկրորդ եռամսյակում աճել են

Տնտեսական ակտիվության ինդեքսը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ աճել է (102.3%)` պայմանավորված բոլոր ոլորտներով՝ բացառությամբ շինարարության, որտեղ նախորդ տարվա նույն եռամսյակում գնահատականներն առավել լավատեսական են եղել: Ակտիվության ամենամեծ ցուցանիշը գրանցվել է արդյունաբերության ոլորտում, որտեղ ՏԱԻ աճը պայմանավորված է միայն փաստացի ենթաինդեքսի արժեքով, ասվում է ԿԲ մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Գործարար միջավայրի ինդեքսը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ նույնպես աճել է՝ 118.4%: Միջավայրը բարելավվել է բոլոր ոլորտներում՝ բացառությամբ շինարարության: Աճել են ԳՄԻ թե՛ փաստացի, թե՛ սպասման ենթաինդեքսները:

Սպառողների վստահության ինդեքս. 2012թ. երկրորդ եռամսյակում աճել է 0.4%-ով՝ նախորդ եռամսյակի 3.5%-ի դիմաց: