Առևտրի և զարգացման սևծովյան բանկը (ԱԶՍԲ) հունիսի 21-24 տարեկան ժողով կանցկացնի Երևանում: Ինչպես հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը, տարեկան ժողովի շրջանակում ԱԶՍԲ-ն մամլո ասուլիսում կներկայացնի Բանկի ռազմավարությունը և բիզնես պլանները Հայաստանի առնչությամբ:
Ծրագրված է նաև մամլո ասուլիս, որին կմասնակցեն Հայաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը և Բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովը:
Հունիսի 22-ին կկազմակերպվի «Հայաստան բիզնես-ֆորում. աճի և միջազգային փորձառությունների հնարավորությունները», իսկ հունիսի 24-ին` Բանկի կառավարիչների 14-րդ հանդիպումը: Նույն օրը ծրագրված է մի շարք նախագծերի ստորագրման արարողությունը:






