AM
20 Հունիս 2012 - 12:50 AMT

Ամերիաբանկն ու «Երևան Սիթին» համատեղ վճարային քարտ են թողարկել

Ամերիաբանկը և «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը 2012թ. հունիսի 18-ից թողարկում են համատեղ վճարային քարտ, որը հնարավորություն կտա Երևան Սիթիի հավատարիմ հաճախորդներին իրենց բոնուսային քարտը փոխարինել համատեղ վճարային քարտով և օգտագործել Ամերիաբանկի կողմից տրվող կից վարկային գիծը նշված սուպերմարքեթների ցանցում գնումներ իրականացնելիս: Քարտը պահպանել է նաև ցանցում բոնուսներ կուտակելու հնարավորությունը: Այսպիսով այն ամփոփում է ոլորտների երկու առաջատար ընկերությունների առավելությունները մեկ քարտում:

Քարտը ստանալ ցանկացողները կարող են ձևակերպել այն հենց սուպերմարլեթում` մոտենալով տարածքում տեղադրված Ամերիաբանկի բրենդավորված տաղավարներին:

Մանրակրկիտ մշակված ծրագրի շրջանակներում մինչև տարեվերջ նախատեսվում է թողարկել ավելի քան 10,000 համատեղ վճարային քարտ: