ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Samsung Electronics»-ի հայաստանյան ներկայացչությունն այսօր ներկայացրին Galaxy SIII սմարթֆոնը:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել են ՎիվաՍել-ՄՏՍ-ից` միջոցառման մասնակիցներին հնարավորություն էր տրված սմարթֆոնը փորձարկել Հյուսիսային պողոտայում տեղակայված` ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում, ինչպես նաև մասնակցել հետաքրքիր մրցույթների:
Samsung GALAXY S III-ը աշխատում է Android™ 4.0 (Ice Cream Sandwich) օպերացիոն համակարգով: Սմարթֆոնն ունի 4.8 դյույմանոց HD Super AMOLED (1280×720) էկրան: 8ՄՊ հզորությամբ 7 զրոյական փականով «խելացի» տեսախցիկը հնարավորություն է տալիս արագ լուսանկարել` առանց ժամանակ կորցնելու ֆոտոփականի ուշացման պատճառով, և կառաջարկի լուսանկարների խմբից լավագույն պատկերը: Սմարթֆոնն օժտված է բազմաթիվ այլ ֆունկցիաներով:
Սմարթֆոնը կարելի է ձեռքբերել Հյուսիսային պողոտայում և Ամիրյան փողոցում տեղակայված և շուրջօրյա ռեժիմով գործող` ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից, ինչպես նաև ընկերության սպասարկման այլ կենտրոններից: Սմարթֆոնն արժե 339 հազար դրամ: Բոլոր նրանք, ովքեր Samsung GALAXY SIII սմաթֆոնը նախապես առցանց պատվիրել էին ՎիվաՍել-ՄՏՍ-ի վեբ կայքի միջոցով, այն ձեռք կբերեն 329 հազար դրամով:






