ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը հորդորել է ԵՄ երկրներին ակտիվ գործողություններ ձեռնարկել օգնելու համար Եվրամիության բանկային համակարգին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:
Ըստ Լագարդի, ԵՄ-ն պետք է «օգնություն ցուցաբերի անմիջապես կարիքավոր բանկերին , ոչ թե այդ երկրների կառավարությունների միջոցով»: Դրա համար, գտնում է ԱՄՀ ղեկավարը, հարկավոր է նման հարցերի հանգուցալուծման միասնական մեխանիզմներ մշակել:






