Google-ը սկսում է Endangered Languages նախագիծն անհետացման վատնգի տակ գտնվող լեզուների պահպանման համար, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Ըստ Google-ի, 7 հազար կենդանի լեզուներից մոտ կեսը կարող է անհետանալ առաջիկա հարյուր տարվա ընթացքում: Այդ թվում կորո լեզուն, որով խոսում է Հնդկաստանի հյուսիս-արևելքում բնակվող 4 հազար մարդ, կամ խանտի լեզուն, որի կրողների թիվը 100-ից չի անցնում:
Google-ի նախագծի շրջանակներում լեզվաբանները կարող են փորձը փոխանակել անհետացաող լեզուների փաստագրման առումով, իսկ օգտատերերը իմանալ համաշխարհային լեզվաբանական ժառանգության մասին:
Օգտատերերը կարող են ոսումնասիրել ինտերակտիվ քարտը, որտեղ կանաչով նշված են այն լեզուները, որոնք սպառնալիքի տակ են, դեղինով՝ լուրջ սպառնալիքի, իսկ կարմիրով՝ անհետացման եզրին գտնվող լեզուները: