ՀՀ ԱՆ ԴԱՀԿ-ն (Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն) ապահովող ծառայության կողմից այսօր թիվ ՎԴ/41/8105/11 կատարողական թերթի պահանջով առգրավվել է «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի ք. Երևան, Շրջանային 102/3 հասցեում գտնվող մի շարք ապրանքային նշանների օղիներ՝ «Խլոպցի», «Ռուսկի բրիլիանտ», «Ուկրաինկա» և նույնանուն ապրանքանիշերի պիտակներ, խցաններ, ինչպես նաև դադարեցվել է հիշյալ օղիների արտադրությունը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ԴԱՀԿ մամուլի ծառայություն:






