Հունիսի 21-ին Twitter-ը մոտ երկու ժամ չի բացվել ԱՄՆ, Ռուսաստանի ու Մեծ Բրիտանիայի տարածքում: Անհասանելի էին ինչպես բրաուզերային տարբերակը, այնպես էլ պաշտոնական ու կողմնակի հաճախորդները:
Ծառայությունը չաշխատեց մոտ երկու ժամ: Խնդիրների պատճառը Twitter-ի ներկայացուցիչներն անվանեցին «կասկադային սխալը», այսինքն խափանվել էր կայքի ենթակառուցվածքների մասերից մեկը:
Պատասխանատվությունը ստանձնել են UGNazi խմբավորման հաքերները: Ասվում է, որ հաքերները երկու DDoS հարձակում են գործել: