Օդնոկլասնիկի սոցիալական ցանցն արդեն հասանելի է նաեւ հայերենով։ Մայրենի լեզվով թարգմանվել է կայքի շարժական տարբերակը, իսկ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կտեղայնացվի նաեւ հիմնական կայքը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց սոցիալական ցանցի մարկետինգի եւ ստատիստիկ հարաբերությունների գծով տնօրեն Ալեքսանդր Իզրյադնով` նշելով, որ մոտ ապագայում կթարգմանվեն եւ հասանելի կլինեն նաեւ Android, iOS, WindowsPhone, Symbian օպերացիոն հարթակների համար նախատեսված հավելվածները:
«Թարգմանվելու են նաեւ միայն Հայաստանին բնորոշ առանձնահատկությունները, օրինակ տոնների անունները»,–ասաց Իզրյադնովը։
Հայաստանում այսօրվա դրությամբ Օդնոկլասնիկի ցանցի օրական լսարանը կազմում է ավելի քան 787 հազար մարդ։ Օգտատերերի 35% ընկերների հետ շփվում է հեռախոսի միջոցով՝ ներբեռնելով m.odnoklassniki.ru շարժական տարբերակը:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է աճում ինտերնետ օգտագործողների ակտիվությունը Հայաստանում, եւ արել ենք ամեն հնարավորը, որպեսզի մեր սոցիալական ցանցում յուրաքանչյուրը կարողանա շփվել իր ծանոթների եւ մտերիմների հետ իր մայրենի լեզվով»:
Օդնոկլասնիկիի հայերեն շարժական տարբերակում հասանելի են բոլոր ծառայությունները, որոնք կան նաեւ սոցիալական ցանցի հիմնական տարբերակում, այդ թվում Հայաստանի բնակիչների շրջանում ամենահայտնիները