ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը տեղեկացնում է, որ Գավառի պետական համալսարանն այսուհետ կունենա «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակներում գործող` 3G երթուղիչ, փոխանջատիչներ և Wi-Fi անկյուն: Ավելի վաղ ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է համալսարանին` մասնաշենքերի միջև օպտիկամանրաթելային մալուխի միջոցով ինտերնետային հաղորդակցության ներքին ցանց ստեղծելու հարցում:
Բջջային օպերատորը սարքավորումներ է տրամադրել նաև «Վիկտոր Համբարձումյանի» անվան Վարդենիսի մանկավարժական ինստիտուտին: Ընկերության մամուլի բաժնի հաղորդմամբ, այստեղ, 5 համակարգչով ինտերնետ հասանելիությամբ լսարանից բացի, համացանցային կապ կգործի նաև գրադարանում: Տրամադրված արժեքավոր մյուս սարքավորումների ցանկում դարձյալ ընդգրկված են լազերային տպիչը, «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակներում գործող`3G երթուղիչն ու փոխանջատիչները:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախատեսում է մինչև տարեվերջ համակարգչային լսարաններով ապահովել ընկերության հետ համագործակցող բարձրագույն ուսումնական 29 հաստատություն: