Հունիսի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,515 մլն դոլարի առք և վաճառք` 419,18 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 418,50 դրամ:
Ընդ որում, հունիսի 22-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 418,54 դրամ`հունիսի 21-ի համեմատ ավելանալով 1,32 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 525,44 դրամ` նվազելով 3,34 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0,11 կետով` կազմելով 12,59 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:






